Բացել լրահոսը Փակել լրահոսը
խեղդվել է
A A
Հասարակություն

Փրկարարները 25-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Վանաձորում գտնվող արհեստական լճից

 Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 13-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ.-ի (ծնված 1998 թ․) դին: