Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԽ քարտուղարն արտերկրի փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և մասնավորապես՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:

 

ՀՀ ԱԽ գրասենյակ