Բացել լրահոսը Փակել լրահոսը
384487167_6353408974764422_8532130699165753590_n (1)
A A
Պաշտոնական

Կազմակերպվում է Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության երեխաների և տուն-ինտերնատի տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

տեղեկացնում ենք, որ կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։

Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։

 Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։