Վալմարի Վենետիկը (տեսանյութ)
Ստեղծել ու ցուցադրել ու արտաքին աշխարհից ստանալ լիցքեր ու նորից արարել:
Սա է ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի արվեստի բանաձևն ու նպատակը:
Եվ սա փաստում են 40-ից ավելի անհատական և 120 խմբային ցուցահանդեսները Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Ամերիկայում ու Կանադայում, ու նաև աշխարհի ամենատարբեր թանգարաններում, պատկերասրահներում ու մասնավոր հավաքածուներում գտնվող կտավները:
Իր ծննդյան օրն էլ` ապրիլի 21-ը, Վալմարը` արմատներով գյումրեցի, Վոլոդյա Մարգարյանը, Երվանդ Քոչարի աշակերտն ու Հայաստանում սեփական պատկերասրահ ունեցող միակ նկարիչը, նշում է կարծես թե արդեն ամենամյա ավանդույթ դարձրած նոր ցուցադրությամբ:
Այս անգամ իր արվեստի երկրպագուների հետ գեղանկարիչը կիսվեց «Վենետիկյան տպավորություններով»:
Իսկ Վալմարի Վենետիկը` թափանցիկ է ու լուսավոր ու անվերջ գունավոր մի երազ: ...