Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սամվել Շահրամանյանն Անվտանգության խորհրդի անդամների ասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները: Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ: Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ: