A
A
Թվով 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
Աջակցիր «Ա1+»-ին«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 212 հատ խեցգետնորսիչ, 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
Սեպտեմբերի 12-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Չկալովկա բնակավայրի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 212 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են։