Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջ
A A
Հասարակություն

Ջերմուկում իրավիճակը խաղաղ է․ Վահագն Արսենյան

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
«Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է:
 
Տարբեր "լրատվամիջոցներով" շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող "տարօրինակ" տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից):
 
Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու "մտահոգվում" են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ, ինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել`նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:
 
Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր "վերլուծությունները" նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները»,- գրել է Արսենյանը: