A
A
«Արարատը» այսօրվանից կմարզի Սամվել Դարբինյանը
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմը, ըստ մեր տեղեկությունների, այսօրվանից կմարզի մեր հանրապետության փորձառու մասնագետներից մեկը` Սամվել Դարբինյանը:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Արկադի Անդրիասյանը, որը թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի հրաժարականից հետո իր վրա էր վերցրել այդ պարտականությունը: Այդպիսով, «Արարատ-73»-ի նախկին վետերանը կկատարի միայն ակումբի փոխնախագահի պարտականությունները:
Նշենք, որ Սամվել Դարբինյանը անցած տարի գլխավորում էր Երեւանի «Կիլիկիան», սակայն մրցաշարջանի ավարտից մի քանի տուր առաջ անսպասելի հրաժարական էր տվել: