Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոտլանդիան բարկացած է Էլ-Հաջի Դիուֆի վրա

Սպորտ
035ff6db92aa9001a60549d398bb217c

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում» հանդես եկող սենեգալցի ֆուտբոլիստ Էլ-Հաջի Դիուֆը հայտարարել է, որ միշտ էլ հիացած է եղել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիով:

«Քադաֆին այն մարդկանցից է, ում պահվածքով միշտ էլ հիացել եմ: Ես անկեղծ եմ ասում, քանի որ անձամբ ճանաչում եմ նրան եւ նրա որդուն` Սաիֆին» - աֆրիկյան թերթերով հայտարարել է անկանխատեսելի պահվածք ունեցող ֆուտբոլիստը:

Նա անդրադառնալով Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին նշել է, որ «տեղյակ չէ, թե որ կողմն է ճիշտ, որը` սխալ, սակայն ցավում է, որ մեծ թվով զոհեր կան Լիբիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով»:

Սենեգալցի ֆուտբոլիստի խոստովանությունը զայրացրել է շոտլանդացիներին, հատկապես Լոկերբի քաղաքի բնակիչներին: Բանն այն է, որ 1988 թ այդ քաղաքի 11 բնակիչներ զոհվել էին լիբիացի երկու ահաբեկիչների կողմից պայթեցրած ինքնաթիռի պատճառով:

Նշենք, որ ահաբեկիչներից մեկը հետագայում արդարացվել էր եւ ազատ արձակել: Մուամար Քադաֆին նրան մեծ շուքով էր ընդունել, սակայն Լիբիայի ղեկավարը 2003 թվականին, այնուամենայնիվ, ճանաչել էր իր երկրի մեղավորությունն այդ ահաբեկչությունում եւ 1 մլրդ դոլար էր հատկացրել 270 զոհվածների ընտանիքներին: