A
A
Մեղրաշատ գյուղում բռնկված հրդեհից խորդանոց ու 90 հակ անասնակեր է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 18-ին, ժամը 14:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում:
Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են խորդանոց և անասնակեր:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 8 քմ) և մոտ 90 հակ անասնակեր»,- ասված է հաղորդագրության մեջ: