A
A
Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում ավտոմեքենա է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 13-ին, ժամը 02:28-ին ահազանգ է ստացել, որ Հայկաձոր գյուղում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:35-ին: Հայկաձոր գյուղի վերջնամասում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1970 թ.):