A
A
Ստեփանակերտի ջրամատակարարումը՝ անհաղթահարելի մարտահրավերների առաջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի ջրամատակարարման հարցը մնում է չլուծված: Սովորական պայմաններում գործի կդրվեին պոմպակայանները՝ կիրառելով նաև դիզվառելիքով աշխատող գեներատորները: Կամ գոնե մեքենաներով ջուր կհասցնեին ջրամատակարարումից զրկված թաղամասեր: Այսօր, վառելիքի բացակայության պայմաններում, չկա նաև դրա հնարավորությունը: Պատասխանատուները հորդորում են պարզապես խնայողաբար օգտագործել ջուրը և մի քանի օր համբերել. հույս կա, որ եղանակը բարեհաճ կգտնվի ու ջերմաստիճանը մի փոքր կիջնի: