Բացել լրահոսը Փակել լրահոսը
20230801_113658
A A
Հասարակություն

Արցախցիները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

 Մի խումբ արցախցիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց:

Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի պարզաբանումներ ստանան Հայաստանի կառավարության քայլերի մասին՝ Արցախի իրավիճակի հետ կապված:

Հավաքի նախաձեռնող, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանի խոսքով, Արցախում իրավիճակը օրհասական է և պահանջում են, որ ՀՀ իշխանությունը դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որպեսզի Արցախի խնդիրը մտնի քննարկման օրակարգ ։

Տիկին Քարամյանը հավելեց՝ եթե ՀՀ կառավարությունը չդիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, նրանք ստիպված են լինելու դիմելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի նրանք նման քայլ ձեռնարկեն: