Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչ է իրականում տեղի ունեցել ու Ադրբեջանը ինչի համար է մեղադրում առևանգված Վագիֆ Խաչատրյանին (տեսանյութ)

1988-ին Մեշալի անվանափոխված Լեսնոյը դարձել էր պատուհաս՝ շրջակա հայկական բնակավայրերի, հատկապես՝ Պատարայի բնակիչների համար: Սպանությունների, գողությունների, ահաբեկչական ակտերի տասնյակ դեպքեր են հիշում Պատարայի հնաբնակները: Բնականաբար, Բաքուն ջանք էլ չէր թափում հանցագործներին սաստելու ուղղությամբ: Անգամ հակառակը, հաճախ ինքն էր հրահանգավորում: Այդպես էր մինչև 1988-ը: Իսկ Շարժման վերելքի հետ ադրբեջանցիների ագրեսիան ավելի աճեց: 1991-ի դեկտեմբերին Լեսնոյն արդեն ոչ թե պարզապես խաղաղ բնակավայր էր, այլ գոյության սպառնալիք մի շարք գյուղերի համար: Այդ հենակետի չեզոքացումը հասունացավ որպես անհրաժեշտություն և իրագործվեց ինքնապաշտպանական ջոկատների կողմից: 

Մանրամասները՝  տեսանյութում