Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՄԱԿ-ի շենքի մոտ բերվող պարենն ու պարագաները չեն ուղարկվել այսօրվա բեռի հետ (տեսանյութ)

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց  մարդիկ դեռ շարունակում են սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ բերել։ Քաղաքացիները միջազգային կառույցից պահանջում են դրանք հասցնել պաշարված Լեռնային Ղարաբաղ:

«Բացում» շարժման համակարգող խորհրդի անդամ Արման Վարդանյանը ասում է որ երեկ հանդիպում են ունեցել ՄԱԿ- գրասենյակի համակարգողի հետ՝ բեռների փոխադրման համար։

«Նշեցին՝ իրենք էլ մտածում, թե ինչպես կարող են օգնել։ Դինամիկ գործընթացներ են նկատվում բեռների տեղափոխման հարցում»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ դեռ հավաքված օգնությունը ՄԱԿ-ի շենքի դիմաց է։

Կառավարության կողմից այսօր 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկվեց Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Այն հարցին թե արդյոք իրենք դիմել են, որպեսզի իրենց հավաքված բեռները ևս տեղափոխվի, Արման Վարդանյանը նշեց, որ դա իրենց համար անակնկալ էր և ոչ ոք իրենց չի զգուշացրել դրա մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում