A
A
Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին
Աջակցիր «Ա1+»-ինFreedom House ամերիկյան կազմակերպությունը կոչով դիմել է Ադրբեջանին՝ պահանջելով թույլ տալ Կարմիր խաչի միջազային կոմիտեին օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել թվիթերյան էջում․
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը»։