Արդյոք դիտարկվում է տարբերակ Արցախը՝ ՌԴ կազմում, արդյոք ՀՀ-ն դիտարկում է արցախցիների վերաբնակեցումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդյոք ՀՀ-ն դիտարկո՞ւմ է 120 հազար արցախցիների ՀՀ-ում վերաբնակեցման հարցը, եթե, օրինակ, բռնի տեղահանեն նրանց, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան։ Եւ արդյոք կա՞ն հաշվարկներ, որ նման գործողությունը ՀՀ-ի վրա ֆինանսական առումով որքան կնստի, եւ՝ ինչպե՞ս եք կազմակերպելու գործընթացը, եթե կարիքը լինի։ «Ո՛չ։ ՀՀ-ն նման հարց չի քննարկում՝ ինչպես դուք ձեւակերպեցիք՝ վերաբնակեցման։ ՀՀ-ն քննարկում է ԼՂ հայության՝ սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու, հնարավորություններ ստեղծելու հարցը եւ քիչ առաջ ես դրա մասին հայտարարեցի»,- ի պատասխան «Արմենիա Թուդեյ»-ի հարցի՝ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի մյուս հարցին՝ արդյոք Արցախի եւ ՌԴ-ի իր գործընկերների հետ քննարկվե՞լ է Արցախը ՌԴ-ի կազմում ներառելու հարցը, եւ այսօր որքանով է դա իրատեսական համարում՝ հաշվի առնելով ներկա իրողությունները եւ մասնավորապես այն, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ Արցախի ժողովրդի իրավունքների հարցն այնքան էլ չի նշմարվում՝ վարչապետը կտրուկ արձագանքեց․ «Ես այդ հարցի վերաբերյալ արձագանք ուղղակի չունեմ, որովհետեւ դա ինձ չի վերաբերվում»։ Երբեւէ չի՞ քննարկվել, որ Արցախը ներառվի ՌԴ կազմում՝ ճշտմանը՝ վարչապետը պատասխանեց․ «Որ ի՞նչ լինի․․․ես նման քննարկում չեմ ունեցել երբեւէ»։