Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան (2)
A A
Պաշտոնական

Միրզոյանը կմեկնի Մոսկվա․ կկայանա եռակողմ հանդիպում ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: 
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:
 
Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները: