A
A
«Բանանցը» չպահպանեց հաղթական հաշիվը
Երեկ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 4-րդ տուրը:
Կենտրոնական խաղում հանրապետության փոխչեմպիոն «Բանանցը» իր հարկի տակ ընդունեց չեմպիոնին` «Փյունիկին»: Դաշտի տերերը` չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել առավելությունը եւ պարտվեցին 3:4 հաշվով:
«Փյունիկը», վաստակելով հերթական 3 միավորը, շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատար Երեւանի «Ուլիսին», որն այս տուրում հյուրընկալվելիս պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»` 3:1, եւ 10 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Գանձասարն» ու «Միկան» իրենց ակտիվում ունեն 8-ական միավոր:
Առաջնության 5-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ 17-ին: