A
A
Հացի խնդիրը՝ օրվա հարց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀացի խնդիրը, հացի արտադրամասերի դիմաց գոյացող հերթերը միայն մայրաքաղաքում չեն, շրջկենտրոններում եւ գյուղերում ապրողները նույնպես ժամերով ստիպված են հացի հերթերում սպասել: Մարտակերտում գործող հացի արտադրամասերից ոչ բոլորն են գործում: Վառելքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից է հնարավոր լինում հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով: Մեր գործընկերներն այս օրերին Մարտակերտում են եւ անձամբ են ծանոթացել բնակիչների խնդիրներին: