A
A
Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվելի քան մեկ ամիս է՝ բժշկական պարագաների ու դեղամիջոցների տեղափոխում Արցախ չի իրականացվում: Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է: Նաեւ թերսնման ու սթրեսների հետեւանքով՝ հիվանդանոց դիմողների թիվն ավելանում է, նրանց անհրաժեշտ օգնությւոնը ցուցաբերելու հիվանդանոցի հնարավորություններ՝ պակասում: Վառելիքի բացակայության պատճառով, հատկապես շրջաններից, շատ երեխաներ հիվանդանոց են բերվում ուշ, երբ հիվանդությունն արդեն բարդացած, խորացած է լինում: Ինչպե՞ս է հիվանդանոցը դիմակայում այս ամենին՝ Նարեկ Սահակյանն է հետաքրքրվել: