Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Նիկողոս Մխիթարյանի քույրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չգիտեմ համ ուրախ եմ, համ տխուր, որ ծնունդ պետք ա տանեմ տուն, բայց տղես չպիտի տեսնի»,- ասում է 44-ամյա Սուսաննա Հակոբջանյանը, որի դուստրը երեք օր առաջ է ծնվել։
Նարեի ծնունդն ուրախության հետ նաեւ հիշողություններ է արթնացրել՝ կապված ավագ որդու՝ Նիկողոսի հետ, որն անմահացել է 20 տարեկանում՝ 44 օրյա պատերազմի ժամանակ։
«Երեխայի և մոր վիճակը բավարար է։ Ծնվել է առողջ աղջիկ 3 կգ 100 գրամ քաշով, 50սմ հասակով։ Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով, քանի որ մայրն ուներ որոշակի առողջական խնդիրներ։ Վիրահատությունը անցել է հարթ», -ասում է Քանաքեռ –Զեյթուն ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը։
Նարեն երկրորդ երեխան է, որը Մխիթարյանների ընտանիքում ծնվել է պատերազմից հետո։ Փոքրիկ Նիկողոսը, որին անվանակոչել են հերոս եղբոր պատվին, արդեն 1, 5 տարեկան է։
Նիկողոս Մխիթարյանը դիպուկահար հետախույզ էր։ Զոհվել է Արցախում՝ «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս։
Մխիթարյանների համար ծանր է որդու կորուստը, ինչպես Սուսաննան է ասում՝ Նիկողոսի տեղը միշտ դատարկ կմնա։ Իսկ նրա անմահանալուց հետո ծնված փոքրիկները սփոփանք են, հույս ծնողների համար, որ մի օր իրականություն դառնան նաեւ ավագ որդու անկատար երազանքները։
Մանրամասները՝ տեսանյութում