Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ֆիզիկական և սեռական բռնություն՝ «Զատիկ» կենտրոնում. ինչո՞ւ հարուցված չեն քրեական գործեր․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Բանախոսներ՝ 🔸Մարիետա Թեմուրյան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մշտադիտարկում իրականացրած դիտորդական խմբի ղեկավար 🔸Անահիտ Խաչատրյան՝ Մարդու իրավունքների աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ՀՀ քննչական կոմիտե։ Խնամքի հաստատություններում մշտադիտարկում իրականացնող Դիտորդական խումբը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» կատարած երկրորդ այցելության ժամանակ կրկին խախտումներ է հայտնաբերել։ Երեխաները պատմել են ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության դեպքերի մասին։ Արձանագրվել է, որ երեխաներին հատկացվող հիգիենայի պարագաները շատ վատ որակի են և այլն։ Հիշեցնենք՝ նույն խնդիրները Դիտորդական խումբն արձանագրել էր նաև «Զատիկ» կենտրոն կատարած առաջին այցի ընթացքում։ Սակայն բռնությունների վերաբերյալ Քննչական կոմիտեում քրեական գործ չի հարուցվել։