A
A
Հարություն Մերդինյանը երրորդն է Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ին
Բեռլինում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր կայացած նժույգաթափերի եզրափակիչ մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը, վաստակելով 14.950 միավոր, գրավեց 3-րդ տեղը եւ դարձավ աշխարհամասի բրոնզե մեդալակիրը: Նշենք, որ նախնական փուլից հետո նա ցույց էր տվել 5-րդ արդյունքը:
Հարություն Մերդինյանը ետ մնաց միայն հունգարացի Քրիշտիան Բերկիից (15.625 միավոր) եւ ֆրանսիացի Սիրիլ Տոմասոնից (15.050), որոնք զբաղեցրին համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը:
Մեր երկրորդ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում 84.350 միավորով զբաղեցրեց 20-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն ճանաչվեց գերմանացի Ֆիլիպ Բոյը` 88.875 միավոր: