A
A
Կպատժի պաս պահող ֆուտբոլիստին
Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայում հանդես եկող Գրոզնիի «Թերեքի» գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը լուրջ տարաձայնություններ ունի թիմի ֆուտբոլիստ Բլագոյ Գեորգիեւի հետ:
Հոլանդացի մասնագետին զայրացրել է այն փաստը, որ բուլղարացի լեգեոնականը պաս է պահում այդ երկրում սկսած «Մեծ օրեր» եկեղեցական տոնի օրերին:
Ռուդ Գուլիտը ֆուտբոլիստին հայտարարել է, որ եթե նա հետեւի քրիստոնեական եկեղեցու օրենքներին, ապա չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին:
Բլագոյ Գեորգիեւի գաղտնիքը մարզիչը բացահայտել է պատահաբար: Նա թիմի հետ ճաշելիս նկատել է, որ բուլղարացի ֆուտբոլիստին ուրիշ ճաշատեսակներ են մատուցում, եւ երբ այդ մասին հարցրել է խոհարարին, վերջինս տեղեկացրել է, որ Բլագոյ Գեորգիեւը հավատացյալ է եւ միշտ հետեւում է եկեղեցական ծեսերին: