Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաքննիչ կոմիտեն հաստատել է պատիժը

Սպորտ
535dd1f1bc2fe6f3dad76de7332d3b96

Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ կոմիտեն հաստատել է Երուսաղեմի «Բեյթարի» պատիժը, որն այն ստացել էր Թել Ավիվի «Հապոելի» եւ Ռամաթ Գանի «Հապոելի» հետ խաղերին թիմի երկրպագուների կողմից արված հակաարաբական հայտարարությունների համար:

Դա նշանակում է, որ «Բեյթարից» այս եւ գալիք մրցաշրջանում կհանվի մեկական միավոր, իսկ ակումբը միաժամանակ կվճարի 60 հազար շեքիլ տուգանք (մոտ 17.400 դոլար):

«Բեյթարի» ղեկավարությունը բողոքարկել էր Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած պատժաչափը` համարելով, որ ակումբն անընդհատ պայքար է մղում ռասիստական դրսեւորումների դեմ, սակայն այն առայժ արդյունք չի տալիս:

Հավելենք, որ «Բեյթարը» Իսրայելի առաջնությունում հանդես եկող միակ թիմն է, որը երկրպագուների ճնշման տակ թիմում երբեք չի ընդգրկել արաբական ծագում ունեցող ֆուտբոլիստների: