A
A
«Լիվերպուլը» մնաց առանց ավագի
Անգլիական «Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը չի կարող օգնել իր թիմին մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Այդ մասին հայտարարել է «կարմիրների» գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը, որը վնասվածքի պատճառով վերջերս վիրահատվել էր, մեկ շաբաթ առաջ սկսել էր թեթեւակի մարզումներ անցկացնել: Սակայն պարապմունքներից մեկի ժամանակ կրկին զգացնել է տվել հին վնասվածքը: Արդյունքում, ֆուտբոլիստը պետք է կրկին ենթարկվի վիրահատության: