Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետեւել է իր «ուսուցչի» օրինակին

Սպորտ
a4edd64566a720191f1611522a79f715

նգլիացի երկրպագու Մետյու Սիմենսը, ով 1995 թվականին հարձակման էր ենթարկվել «Մանչեսթր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Էրիկ Կանտոնայի կողմից (վերջինս կարատեի հարվածով փորձել էր հաշվեհարդար տեսնել իրեն հայհոյող ֆուտբոլասերին), կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Այս անգամ Մետյու Սիմենսը հարձակվել է իր որդու մարզչի վրա եւ փորձել ծեծել: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին, երբ մարզիչը նրա 13-ամյա որդուն չէր ընդգրկել պատանեկան առաջնության խաղին:

Երեկ Քինգստոնում կայացած դատավարության ժամանակ Մետյու Սիմենսը չի ընդունել իրեն ներկայացրած մեղադրանքը` հայտարարելով, որ մարզիչը, երբ իմացել է իր եւ Էրիկ Կանտոնայի պատմության մասին, սկսել է անուշադրության մատնել իր որդուն: Իսկ ահա թիմի մարզիչը ասել է, որ Մետյու Սիմենսը նախ թքել է իր վրա, ապա հարձակվել բռունցքներով:

Հավելենք, որ դատը անավարտ է մնացել եւ առաջիկայում կկայանա դատավարական նոր նիստ: