A
A
Հայաստանում ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվացում
Աջակցիր «Ա1+»-ինՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը տեղեկացնում է․
Աշխարհում՝ այդ թվում Հայաստանում, ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվացում:Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդություններ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմաձև կլինիկական ախտանշաններով` կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով:
Էնտերովիրուսների առանձնահատկություններից է առողջ վիրուսակրության առաջացումը: Աղիներում կարող են պահպանվել մինչև 5 ամիս և այս ժամանակամիջոցում արտազատվել արտաքին միջավայր: Մեծամասամբ էնտերովիրուսային վարակներն ընթանում են անախտանիշ, կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով՝ տենդ, ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում: Էնտերովիրուսներն առաջացնում են նաև լուրջ կլինիկական ընթացքով հիվանդություններ` շճային մենինգիտ, էնցեֆալիտ, սուր կաթված, նորածնային սեպտիկ հիվանդություն, հեպատիտ, միոկարդիտ և այլն:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիրը: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խումբ են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: