Բացել լրահոսը Փակել լրահոսը
666
A A
Հասարակություն

Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան: Տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։
 
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։
Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։
 
Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից ։
 
Չի թույլատրվում՝
- խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել,
- խայթոցի տեղում կտրվածք անել,
- սառույց դնել կամ այրել,
- տուժածին ալկոհոլ առաջարկել,
- տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը: