A
A
Հայաստանում կարգելվի ձմերուկի և սեխի՝ մասերով կամ կտրված վաճառքը. նախագիծ
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջարկվում է վերանայել Հայաստանում ձմերուկի և սեխի վաճառքը:
Իրավական ակտերի նախագծերի e-draft հարթակում նշվում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն ձմերուկի և սեխի վաճառքին, ինչպես նաև ճաշացուցակին ներկայացվող պահանջները:
Արդյունքում հանրապետության տարածքում կարգելվի մասերով կամ կտրված վաճառքը, քանի որ այս համտեքստում ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը, ինչի արդյունքը միտված է կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը։