Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

PMP® սերտիֆիկատի հիմնադիր Լի Լամբերտը Երեւանում կոնֆերանսի է մասնակցում

Հասարակություն
DSC08675

 Project Management-ի համաշխարհային գուրու Լի Լամբերտը Հայաստանում է: Նա Երևանում մասնակցում է նախագծերի կառավարման ոլորտի տարվա կարևորագույն կոնֆերանսին։

PMP® սերտիֆիկատի հիմնադիր Լի Լամբերտին  հարց է ուղղվում  Project Management-ի կարեւորագույն գործիքների մասին։ 

Հաղորդակցությունը, - ասում է նա` ընդգծելով` հաջողության գաղտնիքը հենց լավ հաղորդակցության մեջ է։

1966թ.-ից ի վեր Լի Լամբերտը անփոխադրելի ներդրում ունի Project Management-ի ոլորտի զարգացման գործում, 57 տարվա ընթացքում իրականացրել է բազմաթիվ նախագծեր, կրթել ավելի քան 50,000 մասնագետների՝ 23 երկրներից: Նա «Project Management - The CommonSense Approach» համաշխարհային բեսթսելլերի հեղինակն է:

Կոնֆերանսի կազմակերպիչ,    Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի` PMI Armenia-ի  փոխնախագահ Աստղիկ Սահակյանը հիշում է, որ երբ 2014թ. -ին ինքը ստացավ PMP® սերտիֆիկատ,  Հայաստանում առավելագույնը հինգ սերտիֆիկացված մասնագետ կար։

Այսօր նման սերտիֆիկատ ունեցողների թվով Հայաստանն առաջատար է տարածաշրջանում` հաշվի առնելով բնակչության թիվը։   Իհարկե, ըստ Աստղիկի, սերտիֆիկատ ունենալը դեռ չի նշանակում լավ մասնագետ լինել, բայց այն, իրոք, մրցունակ է դարձնում լավ մասնագետին։

Այսօրվա կոնֆերանսին նախագծերի կառավարման իրենց փորձն էին ներկայացնում պրոֆեսիոնալներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ` արտերկրից։

 Օրվա երկրորդ կեսին Լի Լամբերտը  4-ժամյա ինտենսիվ աշխատաժողով (workshop) է անցկացնելու հայ մասնագետների համար՝ ներկայացնելով իր փորձը, վերլուծելով կոնկրետ օրինակներ ու պատասխանելով բազմաբնույթ հարցերի:

Մասնակիցները կստանան վկայականներ PMP® սերտիֆիկատի հիմնադրի ստորագրությամբ: