Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Անդրեասյան
A A
Հասարակություն

Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն․ նախարար (տեսանյութ)

Ազգային ժողովի արտրահերթ նիստում այսօր քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Հին նախագծով պահանջվում էր, որպեսզի ուսուցիչներն ունենան բարձրագույն կրթություն, և տրվել էր ժամանակ, որ այն ուսուցիչները, ովքեր չունեին բարձրագույն կրթություն, ձեռք բերեին այն։ Սակայն 1300 ուսուցիչներ մնացել են միջին մասնագիտական կրթությամբ, բայց շարունակում են աշխատել․ այս անձինք օգոստոսի 20-ից չեն աշխատելու դպրոցներում»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նոր նախագծով առաջարկվում է նրանց ընձեռնել հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին, և 60 տոկոսը շեմը հաղթահարած ուսուցիչները նորից կկարողանան շարունակել իրեն աշխատանքը դպրոցներում։