Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ-ում նույնիսկ փաստաբաններն են վտանգի տակ, նրանց ծեծում և խոշտանգում են. փաստաբան (տեսանյութ)

Գործադուլը արվում է, որպեսզի հասարակությունը և կառավարությունը ընկալեն փաստաբանի դերն ու աշխատանքի կարևորությունը․ այս մասին այսօր հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ փաստաբաների բողոքի ակցիայի կապակցությամբ ասուլիսի ժամանակ։

«Մեր բողոքի ակցիան իրականացնում ենք գործադուլի միջոցով՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով փաստաբանի ինստիտուտի նշանակության և առաքելության վրա»,- ասաց նա։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զորհաբյանը փաստեց, որ փաստաբանական համակարգը պահանջել է ամենաքիչը՝ Երևանի ոստիկանական բաժնի պետի հրաժարականը, նաև այն ոստիկանների, որոնք անմիջապես մասնակցել են բռնություններին․

«Այսօր խոշտագումների դեպքերն ավելացել են, եթե ոստիկանը չի կարողանում քաղաքացու հետ խոսել հանգիստ, պետք է դուրս գա այդ համազգետից»։

Նա նաեւ նշեց, որ օրենսդրական ծրագրի փաթեթ են առաջարկելու։

«Մենք էլ պատրաստ ենք կառուցողական քննարկումների մեջ մտնել, եթե եղել են փաստաբաներ, ովքեր իրենց կոռեկտ չեն պահել, Փաստաբանների պալատը երբեք չի անտեսել»,- ասաց նա։