Չարենցի տուն֊թանգարանի տանիքին ապօրինի շինարարություն է իրականացվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի գործակարգավորման նիստի ժամանակ ավագանու անդամ Լեվոն Հովհաննիսյանը զեկույցի ժամանակ տեղեկացրեց, որ Արամի 60 հասցեում 2022 թվականին մայիսին համայնքի կողմից տրվել է ապօրինի շինթույլտվություն։
Հունիսի 3-ին անօրինականությամբ առանց որևէ քաղաքաշինական փաստաթղթերի կառուցապատողը շարունակել է իր աշխատանքը և էական փոփոխություն է կատարել։
Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տվյալ հատվածը տանիքային սեփականության իրավունքով պատկանում է այդ բնակչին։ Հունիսի 5-ին դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել և բնակիչը տուգանվել է։
ԿԳՄՍՆ իր հերթին հանձն է առել շենքի տանիքային հատվածը բերել հին տեսքի։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ սա ամենացայտուն դեպքն է, որ հուշարձան-շենքի տանիքին առանց թույլտվության շինարարություն են իրականացնում։ Հանձնարարական տվեց, որ եթե կարիք կա տուգանքների քանակը անվերջանալի դարձնել, պետք է անել։ Նրա խոսքով՝ մենք չպետք է հանդուրժենք և հետո նոր գնանք հետևանքների հետևից։ Նշեց, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքին, արժեքավոր դիմագծերով շենքերին և առհասարակ չպետք է թույլ տա ստանդարտներից դուրս շինարարությունը հատկապես երբ խոսքը արժեքավոր շենքերի մասին է։