Բացել լրահոսը Փակել լրահոսը
555
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կանզաս նահանգ կատարած այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
 
Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (արհեստավարժ սերժանտական համակարգ, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, կիբեռանվտանգություն, զինծառայողներին և նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակում և այլն) պլանավորված համագործակցության առաջընթացը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ։
 
 
 
 
 
 
 
и ещё 6
 
 
​