A
A
Ամարասի վերականգնման ծրագիրն ավարտվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքներն ավարտական փուլ են մտնում: 2019 թվականից մեկնարկած ծրագիրը մի քանի փուլով է իրականացվել՝ ընդգրկելով ոչ միայն բուն եկեղեցին, այլև հարակից շինությունները: Դրանց մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագիրն իրականացվել է վերականգնող մասնագետների խիստ վերահսկողությամբ: Պարբերաբար նաև հնագետներն են այցելել: