Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան (3)
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին պաշտոնում ընտրվելու առթիվ:

 

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր նպաստը կբերեք հայ և բուլղար ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական բարեկամության վրա ամուր հիմնված մեր միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց:

 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: