Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Պետնախարարը հույս է հայտնել, որ ջանք ու եռանդ չի խնայի (տեսանյութ)

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախի ներդումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ՝ քննարկելու հիմնադրամի կողմից ժամկետանց պարտավորություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մեկ ամիս առաջ ուղարկված ծանուցագրերի գործընթացը:

Պետնախարարը հույս է հայտնել, որ ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի գործընթացն իրականացվի օրենքով սահմանված ընթացակարգով: Աշխատանքը համակարգող պատասխանատուներն էլ վստահեցրել են՝ ամեն ինչ կարվի օրենքի շրջանակում, սահմանված կարգով ու ժամկետներում: Առաջիկայում դատական գործընթացներ են ուրվագծվում: