Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

1975թ․ քարտեզում մեզ համար տարածքային որոգայթներ կան․ Արա Սահակյան (տեսանյութ)

«70 տարիների ընթացքում Ադրբեջանը հայերի նկատմամբ երկու ծրագիր է իրականացրել՝ ոչնչացնել հայկական տարրը և խժռել հայկական տարածքները։ Այս պայմաններում ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Պետք է գնալ քայլ առ քայլ, պետք է սկսել վստահության մթնոլորտի ձևավորումից։ Եվ այդ 86,6-ը և 29,8-ը պետք չէր այդպես հավարով դնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արա Սահակյանը։

Վերջինս հարց է բարձրացնում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման սահմանազատման գործընթացի համար ինչու է ընտրվել 1975թ․ քարտեզը։

«Ես տագնապով եմ այդ հայտարարություններն ընդունում, ես կարծում եմ, որ 1975թ․ քարտեզում մեզ համար տարածքային որոգայթներ կան։ 1963-ից 1988-ը 25 տարի Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների փոխնախագահների մասնակցությամբ ստեղծվել է հանձնաժողով, որ ճշգրտել են սահմանները։ Ինչու չե՞ն նշում այդ ընթացքում կատարված ուղղումները»,- հարցնում է նա։

 

Մանրամասները ՝տեսանյութում