Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Արցախի, անկլավների հարցում պիտի հրաժարվել միակողմանի զիջումներով աշխարհը սիրաշահելու մանկամտությունից․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բանակցային շատ վատ տրամաբանություն կիրառեց, որը բացասական հետևանքներ ունեցավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

ՀԱԿ փոխնախագահը գտնում է, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու դեպքում Հայաստանը պետք է պնդեր հարցի փաթեթային լուծումը։ Այսինքն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու փոխարեն զիջումներ կորզեր Իլհամ Ալիևից։

Անդրադառնալով Արցախին՝ ասում է, հայկական կողմը տապալեց կարգավիճակի առկախման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկը։ «Չպնդեց ռուսական տարբերակը, չպայքարեց դրա համար։ Բայց նրանք չհասկացան, որ եթե դա չես պնդում, հակառակորդ կողմը ռուսներին ասում է՝ Հայաստանը չի պայքարում, դո՞ւք ինչու եք դա այդքան պնդում։ Փաշինյանի քաղաքականությունը վիժեցրեց Ղարաբաղի կարգավիճակի առկախման հնարավորությունը»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է անկլավներին՝ Լ․ Զուրաբյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը պնդում է, որ այդ գյուղերը վերադարձվեն, ուրեմն հետապնդում է ապակայունացման նպատակ։

Մանրամասները՝ տեսանյութում։