Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ն որոշեց մրցավայրը

Սպորտ
d80c38c544f302bb5ea4c428b1918301

Մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի 2011 թ առաջնությունը կկայանա օգոստոսի 2-15-ը, Հնդկաստանի հարավում գտնվող Չենայ քաղաքում: Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքէջը:

Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 13 տուրով: Դրան մասնակցելու իրավունք ունեն մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի 2010 թ առաջնության մրցանակակիրները, տարբեր աշխարհամասերի այդ տարիքային չեմպիոնները, աշխարհի 6 լավագույն երիտասարդ շախմատիստները, ինչպես նաեւ մինչեւ 16 եւ 18 տարեկան շախմատիստների աշխարհի գործող չեմպիոնները:
Իսկ ահա մասնակիցներ չունեցող երկրների շախմատի ֆեդերացիաները կարող են առաջնությանը հայտավորել մեկական շախմատիստ եւ շախմատիստուհի: Հայտերի վերջին ժամկետը հունիսի 1-ն է:

Հավելենք, որ Չենայը Հնդկաստանի ամենաշախմատային քաղաքն է, քանի որ այստեղ է ծնվել աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, առաջին հնդիկ գրոսմայստեր Մանուել Արոնը: