Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուսա Մուրթազալիեւը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
05ae63c6fd2556eb29b9462637978291

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին օրը նվաճեց մեկ մեդալ:

 

74 կգ քաշային կարգի մրցումներում մեր հանրապետությունը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը. հաղթելով իր մրցակիցներին` իսպանացի Ալբերտո Մարտինես Նավարոյին, բուլղարացի Կիրիլ Թերզիեւին եւ վրացի Դավիթ Խուցիշվիլուն, մտավ եզրափակիչ: Ավաղ, վճռական մրցամարտում նա 0:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Դենիս Ցարգուշին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի:

 

60 կգ քաշում մեր ըմբիշ Աշոտ Տերտերյանը արդեն առաջին մարտում պարտվեց բրիտանացի Կրասիմիր Կրաստանովին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

 

96 կգ քաշայինների մրցումներում Էդգար Ենոքյանը 1/4 եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Խետագ Գազյումովին, սակայն հետո ստացավ սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք: Սկզբում նա հաղթեց բուլղարացի Իվան Յանկուսկիին, սակայն 3-րդ տեղի համար պայքարում զիջեց մոլդովացի Նիկոլայ Չեբանին եւ մնաց առանց մրցանակի: