A
A
Երկրպագուները դագաղ են տարել տրիբունա
Կոլումբիայի ֆուտբոլային երկրպագուները մոլորեցնելով ոստիկաններին` իրենց մահացած ընկերոջ դագաղը մարզադաշտ են մտցրել:
Միջադեպը տեղի է ունեցել այդ երկրի առաջնության «Կուկուտա Դեպորտիվո» - «Էնվիգադո» խաղի ժամանակ: Հանդիպման նախօրեին ֆուտբոլ խաղալիս հրազենից սպանվել էր «Կուկուտա Դեպորտիվոյի» 17-ամյա մի երկրպագու: Հենց վերջինիս դիակն էլ այդ թիմի երկրպագուները անցկացրել են տրիբունա, որպեսզի վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպեն նրա իսկ սիրած թիմի ներկայությամբ:
Տեղի ոստիկանությունն այժմ փորձում է հայտնաբերել ոչ միայն մարդասպանին, այլեւ պարզել, թե ինչպես են երկրպագուները մոլորեցրել մարզադաշտի մուտքը հսկող իրավապահներին: