A
A
Չեխիայում մերոնք երեք բրոնզե մեդալ նվաճեցին
Չեխիայում ավարտված բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները երեք մրցանակ նվաճեցին: 60 կգ քաշային Արա Պլուզյանը, 66 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը եւ 75 կգ քաշային Տիգրան Արմենակյանը կիսաեզրափակիչ մարտերում պարտություն կրեցին եւ ստիպված բավարարվեցին բրոնզե մեդալներով:
Կրասնոդարի երկրամասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում հաջող հանդես եկան հայազգի մարզիկներ Ռզգան Ամարյանը եւ Դավիթ Ավանեսյանը:
18-ամյա Ամարյանը անչափ լարված պայքարում, միավորներով հաղթեց փորձառու բռնցքամարտիկ Բայրամ Մուհամեդովին:
Կիսամիջին քաշային Դավիթ Ավանեսյանը մրցեց Մովսար Կոտիեւի հետ: Վերջինս երկու ռաունդում լուրջ դիմադրություն ցույց տվեց Ռուսաստանի գործող չեմպիոնին, սակայն երրորդում ուժեղ հարված բաց թողեց եւ հայտնվեց նոկաուտում: