A
A
«Ինձ ավելի շատ դուր եկավ Հայաստանի խաղը»
«Կրեմատորիա» հայտնի ռուսական խմբի առաջատար Արմեն Գրիգորյանը չնայած այս օրերին զբաղված է Ռիգայում նախատեսված համերգի կազմակերպչական հարցերով, սակայն կարողացել է դիտել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան ընտրական հանդիպումը:
«Հայաստանի հավաքականն ավելի հետաքրքիր թիմի տպավորություն թողեց: Թիմում մեծ թվով երիտասարդ, պատվախնդիր խաղացողներ կան: Ռուսաստանի հավաքականում ավելի շատ հանդես են գալիս տարեց ֆուտբոլիստներ: Միգուցե հենց երիտասարդ եւ փորձառու խաղացողների պայքարը ոչ-ոքի արդյունքի պատճառ դարձավ: Ինձ ավելի շատ դուր եկավ Հայաստանի ընտրանու խաղը, քան` Ռուսաստանինը» - լատվիական լրատվամիջոցներով հայտարարել է անվանի երաժիշտը: