Զեկույց՝ նոր ապացույցներով․ Արման Թաթոյանը և Սիրանուշ Սահակյանը նոր տվյալներ ներկայացրին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Ադրբեջանի նպատակն է նվազեցել հայ գերիների թիվը, դա նվազեցնում է պատասխանատվությունը։
«Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- նշեց նա։
Թաթոյանն ասաց, թե ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ։
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասաց, թե 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։
Սահակյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել։
«Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- ասաց նա։