Բացել լրահոսը Փակել լրահոսը
70-171
A A
Հասարակություն

Բեռլինի հազարավոր բնակիչների տարհանել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծման պատճառով

Հազարավոր բեռլինցիներ այսօր առավոտյան ստիպված են եղել լքել իրենց տները՝ Ֆրիդրիխսհայնի շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման պատճառով։ Այդ մասին հայտնում է տեղի ոստիկանությունը Twitter-ի իր էջում։

Ժամը 08:00-ից (Երևանի ժամանակով 10:00-ից) ոստիկանությունը 350 մետր տրամագծով արգելված գոտի է սահմանել Կրաուտշստրասեում ռումբի հայտնաբերման վայրի շուրջը։

«Այսօր մենք տեղեկացնում ենք Ֆրիդրիխսհայնի շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման` մեր միջոցների մասին։ Դրա համար ստեղծված է արգելված գոտի։ Բոլորին, ովքեր գտնվում են այդ գոտում, խնդրում ենք լքել այն», – նշված է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, ընդգծվում է, որ տեղում հերթապահում է իրավապահ մարմինների մոտ 330 աշխատակից։