Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureլ
A A
Հասարակություն

Լճաշենում որդին սպանել է 86-ամյա մորը, հետո խաբել, թե վերջինս հանկարծամահ է եղել

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 86-ամյա Կատյա Խ.-ի դին, որի որդին հայտնել է, թե մայրը հանկարծամահ է եղել, այնինչ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել, հայտնում է shamshyan.com-ը։
 
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 20:50-ի սահմաններում։
 
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները կնոջ դին հայտնաբերել են տան ննջասենյակում՝ անկողնում։
 
Դատաբժշիկը հայտնել է որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանի արնանման հետքեր, պարանոցի շրջանում քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ:
 
Ոստիկանները մահացածի որդուն, Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ին, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերաբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Սևանի քննչական բաժին: