Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ապատեղեկատվությունը նվազեցնում է ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունը․ Սեդա Մուրադյան (տեսանյութ)

«Ապատեղեկատվության գերնպատակն է ազդել մարդկանց որոշումներ կայացնելու վրա»,- ասում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։

Նրա հետ զրուցում ենք «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ. երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս» համաժողովի ընդմիջմանը,որի կազմակերպիչներից մեկը՝ Հանրային լրագրության ակումբն է։

Սեդա Մուրադյանը անդրադառնում է սոցցանցերով ապատեղեկատվության տարածմանը, որը բերում է բացասական արդյունքների․

«Օրինակ Քովիդի ժամանակ տեղեկատվություններ էին տարածվում, որ ալկոհոլով կարելի է պաշտպանվել և հազարավոր մարդիկ չարաշահեցին ալկոհոլը»։ Հարցին, թե ինչպես պետք է պայքարել ապատեղեկատվության դեմ, Մուրադյանը նշեց․ «Մեդիագրագիտությունը զարգացնելու անհրաժեշտություն կա, Հայաստանում անհատները կարիք ունեն քննադատական մտածողություն զարգացնել»։

Ըստ նրա՝ կարևոր է նաև, որ մեր կրթության համակարգը օգնի, որպեսզի ՀՀ քաղաքացիները կրթություն ստանալու ընթացքում զարգացնեն նաև քննադատական մտածողությունը։ Մարտահրավերների մասին խոսելիս Սեդա Մուրադյանը անդրադարձավ նաեւ արհեստական բանականությանը․

«Արհեստական բանականության միջոցով բովանդակություն ստեղծելու կիրառելիությունը գնալով մեծանում է, դեռևս չեն ստեղծվել մեխանիզմներ, որոնցով կարելի է հասկանալ արդյոք այս կամ այն կոնտենտը ստեղծել է արհեստական բանականությունը, թե ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։